ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Վերա Թարիվերդիևան կցանկանար, որպեսզի Հայաստանում գործեր Մ. Թարիվերդիևի անվան դպրոց

Վերա Թարիվերդիևան կցանկանար, որպեսզի Հայաստանում գործեր Մ. Թարիվերդիևի անվան դպրոց
27.01.2014 | 18:31

ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովն այսօր մամուլի ասուլիսում հայտնեց, որ մայրն իրեն շատ է նախանձում, որ ինքը Երևանում է։ «Մայրս շատ կարոտում է Երևանը, ինչպես նաև՝ Թբիլիսին։ Նախանձում է, որ պետք է լինեմ այս հիասքանչ քաղաքում»,- ասաց Պևցովը։ Նշենք, որ ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովը Երևան է ժամանել Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգին մասնակցելու համար։ Պևցովի մայրը ծնունդով Թբիլիսիից է և Միքայել Թարիվերդիևի հետ վաղեմի բարեկամներ են եղել. հաճախել են ձիավարության նույն դպրոցը։
Դմիտրի Պևցովը բարձր է գնահատում Վերա Թարիվերդիևայի հետ հանդիպումը։ Չիմանալով նոտաները՝ նա սիրահարվել է Թերիվերդիևի երաժշտությանը։ «Եվ եթե ինձ հրավիրում են կատարել նրա գործերը, միշտ սիրով համաձայնում եմ՝ վայելելով ինչպես երաժշտությունը, այնպես էլ հաճելի ընկերակցությունը»,- նշեց Դ. Պևցովը։
Վերա Թարիվերդիևան նշեց, որ հունվարի 27-ի համերգի գաղափարը դեռևս մի քանի տարի առաջ տվել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ով սիրում է Միքայել Թարիվերդիևի երաժշտությունը։ «Տիկին Ռիտայի շնորհիվ մենք 2008 թվականին եղանք նաև Շուշիում, որտեղ էլ անկրկնելի համերգ ունեցանք»,- Թարիվերդիևի կինը՝ ավելացնելով, որ շատ կցանկանար, որպեսզի Երևանում կամ Հայաստանում գործեր Թարիվերդիևի անվան դպրոց։ Ռուսաստանում մեծ կոմպոզիտորի անվան դպրոցներ կան, և տիկին Վերան հույս հայտնեց, որ երբևէ նման կրթօջախներ կլինեն նաև նրա հայրենիքում։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ